14.06.2019-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը կազմակերպել է միջոցառում «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով

Հայաստանյան մի շարք ընկերությունների՝ «Armenia Wine» գործարանի, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի, «Գոլդն Գրեյպ Արմաս»-ի, «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի, «Երևանի շամպայն գինիների գործարան»-ի, «Աշտարակ-Կաթ» և «Բջնի և Նոյ» ընկերությունների ներկայացուցիչներ ներկա էին միջոցառմանը: Ընթացքում ներկայացվել է կենտրոնի հնարավորությունները և գործող «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը, որը  նպատակ ունի աջակցելու աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև նպաստելու ուսանողների, շրջանավարտների և հնարավոր գործատուների միջև արդյունավետ կապի ապահովմանը:

Այսպիսով՝  եթե աշխատաշուկայի ներկայացուցիչ եք և փնտրում եք կայուն մասնագիտական գիտելիքներով երիտասարդ կադրեր գրեք մեզ կապ մեզ հետ բաժնում:

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐ  ԵՆ ԿՆՔՎԵԼ

«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի հետ

Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ երկու կառույցները շարունակելու են ակտիվ համագործակցել մանրէաբանական, կենսաքիմիական և կենսատեխնոլոգիական հետազոտությունների շուրջ: Բացի դրանից՝ իրականացվելու են ենթակառուցվածքների կապերի հաստատում, համատեղ նախագծերի մշակում, ինչպես նաև առկա ռեսուրսների և ներուժի գնահատում ու դրանց լիարժեք կիրառում:

«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հետ

ըստ որի՝ ուսումնական համագործակցությունն իրականացվելու է «Կենսաբանություն» և «Վարակիչ հիվանդություններ» գիտական առարկաների շրջանակում: Կողմերի համար հետաքրքրություն են ներկայացնում համագործակցության հետևյալ ոլորտները՝ մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա, կենսաքիմիա և մոլեկուլային կենսաբանություն, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա: