«ClimateLaunchpad»-ը աշխարհում մաքուր և կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է: Այն կազմում է EIT Climate-KIC-ի կողմից առաջարկվող ձեռներեցությունների մի մասը, որին մասնակցում են կլիմայի փոփոխություններին և մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը:
Դիմում-հայտերը ընդունվում են 2020 թվականի հունվարի 13-ից սկսած, տարբեր երկրներում վերջնաժամկետը կարող է լինել մինչև փետրվար-հունիս ամիսներ։
Արփա հիմնարկի նորարարության մրցույթ
ԱՐՓԱ ինստիտուտի նորարարության մրցույթը կազմակարեպված է համալսարանական մակարդակով և նպատակ ունի քաջալերել ուսանողներին և ասպիրանտներին տարբեր բնագավառներում։ Դիմումների վերջնաժամկետը յուրանքանչյուր տարվա մայիսի 30-ն է։