ԵՊՀ Մարէաբանական կեսնատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի “Կրթության բարելավում” ծրագրի շրջանակներում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով 2015-2017 թթ, ԵՊՀ-ի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018 թ փետրվարին և այն սկսել է գործել արդեն 2018թ մարտ ամսից։ Կենտրոնն աշխատանքներ է իրականացնում կրթական, գիտահետազոտական և նորարարական ուղղություններով։ Կենտրոնն ակտիվ մանսակցություն ունի կենսատեխնոլոգիական կլաստերի ստեղծմանն ու զարգացմանը ՀՀ-ում։