Կենտրոնում նախատեսվում են տարբեր վերապատրաստումներ, որոնց ավարտին կտրամադրվեն կրեդիտներ և համապատասխան վկայականներ:
Ներկայումս հնարավոր են վերապատրաստումներ հետևյալ ուղղվածություններով՝
- Բաց ջրամբարների և խմելու ջրի սանիտարական-մանրէաբանական հետազոտություն
- Սննդի հիգիենայի հիմնական դասընթաց
- Բարձր արտադրողականության կենսաիներտ հեղուկային քրոմատագրաֆիայի նորագույն կիրառությունները
- Գազային քրոմատագրաֆիայի նորագույն կիրառությունները
Կգործեն նաև անհատական վերապատրաստումներ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և դպրոցների ուսուցիչների համար: