Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա 20րդ գիտական օլիմպիադայում “Հերացի” ավագ դպրոցի աշակերտներ Մանե Կուրղինյանը և Սոնա Սարգսյանը զբաղեցրել են մրցանակային 3րդ տեղը։ Աշակերտները ներկայացրել են “Կենսաջրածնի արտադրությունը թափոնների վերաօգտագործման միջոցով” հետազոտական թեման, որը մասնավորապես վերաբերվել է չորացած տերևների վերաօգտագործման հնարավորություններին և դրանցից ջրածնի արդյունավետ արտադրության համար նպաստավոր պայմանների մշակմանը։ Օլիմպիադան անց է կացվել առցանց ձևաչափով։

Աշակերտները նշում են, որ մեծ սիրով են այցելում Մանրէաբանակն կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտորն և իրականացնում իրենց իսկ հետաքրքրող գիտափորձերը։ Ոգևորությունը բազմապատկվել էր օլիմպիադայում տեղ զբաղեցնելու և ժյուրիի գովասանքին արժանանալու արդյունքում։

“Հերացի” ավագ դպրոցի ուսուցչուհի Ռուբինա Հարությունյանը առանձնացնում է այն փաստը, որ նման ծրագրերը և համագործակցությունները մեծ ներդրում են ավագ դպրոցի աշակերտների գիտությանը առանչվելու առավել մանրամասն ծանոթանալու գործում։ Այն անփոխարինելի փորձը, որ աշակերտները ձեռք են բերում կենտրոնում,  մեծ նշանակություն ունի գիտելիքների ընդլայնման, ինչպես նաև նրանց մասնագիտության ընտրության հարցում։

Հավելենք, որ փորձեր  իրականացրել է նաև աշակերտների մեկ այլ խումբ, նրանք ևս մեծ ոգևորությամբ և արժանի կերպով ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը օլիմպիադայում, մաղթում ենք նրանց հաջողություններ գալիք մրցույթներում։

Մաղթում ենք նրանց նորանոր հաջողություններ և շարունակում համագործակցել։