Անհրաժեշտ է լրացնել ձևանմուշը կամ գրել կապ մեզ հետ դաշտում
Կենտրոնում առկա start-up-երը
Թափոններից կենսաջրածնի արտադրությունը
Գտնվում է α-թեստավորման փուլում:
Մոլեկուլային ջրածինը՝ որպես այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուր, հիանալի լուծում է օդի աղտոտման և գլոբալ տաքացման դեմ: Մենք առաջարկում ենք կենսաջրածին ստանալ արտադրական, գյուղատնտեսական, ինչպես նաև առօրյայում առաջացող սննդային թափոններից։ Միկրոօրգանիզմները կարող են յուրացնել տարբեր օրգանական թափոններ և արտադրել կենսաջրածին, իսկ օրգանական թափոններ առաջանում են արտադրության գրեթե բոլոր ճյուղերում:
Առաջարկված տեխնոլոգիան
- ամբողջությամբ հիմնված է թափոնների կիրառման վրա
- բարձր ճնշման և ջերաստիճանի կարիք չկա
Արդյունքում ստացված ջրածինը
- ունի 99,9% մաքրություն
- առավել մատչելի է՝ համեմտած քիմիական և ֆիզիակական տեխնոլոգիաների հետ
MiCoFe- Microbes, Coffee, Fertilizer
Գտնվում է սաղմնային փուլում:
MiCoFe֊ն էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող պարարտանյութ է, հարուստ բույսերի կենսագործունեությանը և հողի որակի բարելավմանը նպաստող մանրէներով։
Պարարտանյութի ստացման համար հինք են հանդիսանում օգտագործված սուրճի մնացորդները: Բնակչությունն օրական խմում է ավելի քան 2,25 միլիարդ բաժակ սուրճ, արդյունքում մոտավորապես առաջանում է 500.000 տոննա թաց սուրճի թափոն: Այժմ մշակվում է տեխնոլոգիա այս թափոնների օպտիմալ վերամշակման և այդ միջավայրերում այնպիսի մանրէների կուլտիվացման համար, որոնք հանդիսանում են կենսապարարտանյութեր և ունակ են բույսերի համար չյուրացվող միացությունները վեր ածել յուրացվող ձևերի։