Կենտրոնում գործում է Կիրառական մանրէաբանություն մագիստրոսական ծրագիրը, որը ստեղծվել է աշխատաշուկայի և պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա: Այն կազմվել է մի շարք առաջատար համալսարանների կենսաբանության և մանրէաբանության մագիստրոսական ծրագրերին համապատասխան։ Ահա այդ համալսարանների շարքը`
- Գերմանիայի Հալլեի, Ֆրանկֆուրտի և Կոնստանցի համալսարաններ
- Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալասարան
- ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարան
- Նիդերլանդների Հանզեի կիրառական գիտությունների համալսարան
- Հունաստանի Պատրասի համալսարան Այսպես, ծրագրում ներառված են հետևյալ դասընթացները`
- Օրգանական թափոնների և կեղտաջրերի մշակման տեխնալոգիաներ
- Մանրէաբանական վերլուծական մեթոդներ
- Բնապահպանական մանրէաբանություն
- Ագրոկենսատեխնալոգիա և սննդի մանրէաբանություն
- Քրոմատագրաֆիկ մեթոդներ
- Արդի կիրառական մանրէաբանություն
- Մանրէների կենսատեխնալոգիա
- Կենսաանվտանգության հիմունքներ
- Մանրէները որպես կենսացուցիչներ
- Կենսազանգված և կենսաէներգիա
- Նորարարություն․ բիզնես մոդելավորում և սկզբնավորում (“start up”)
- Նորարարական տեխնալոգիաները մանրէաբանական արտադրության մեջ
Ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք տեսնել այստեղ:
Բացի տեսական գիտելիքներից, ուսանողները կարող են ձեռք բերել նաև գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք առավել կարևոր են՝ շնորհիվ ժամանակակից և նորագույն սարքավորումների առկայության։ Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողի ինքնուրույն աշխատանքին և վերլուծական մտածողության զարգացմանը: Ներկայումս ուսանողներն ինքնուրույն գործարկում են սարքավորումները, տիրապետում են աշխատանքի հիմնական օրինաչափություններին, ինչպես նաև ինքնուրույն պլանավորում և իրականացնում գիտափորձեր։ ԵՊՀ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձիք։
Կարդացվող դասախոսությունների և կրեդիտների մասին տեղեկություն ստանալու համար սեղմել այստեղ:
Իսկ ուսանողների կարծիքին և տպավորություններին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբոիքյան էջում սեղմելով այստեղ: