Կենտրոնի ուսանողներ՝ Հռիփսիմե Պետրոսյանը, Հեղինե Գևորգյանը, Սաթենիկ Միրզոյանը և Լիանա Վանյանը կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանի ղեկավարությամբ մասնակցել են աշխարհահռչակ «ClimateLaunchpad» մրցույթին և հայտնվել ազգային եզրափակչում:

«ClimateLaunchpad»-ը աշխարհում մաքուր և կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում են կլիմայի փոփոխություններին և մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը:

Ծրագիրը բաղկացած է եղել երեք փուլից։ Առաջին փուլում յուրաքնաչյուր երկիր հայտարարում է ստարտափերի մրցույթ, այնուհետև երկրորդ փուլում ընտրված թիմերը մասնակցել են երկօրյա դասընթացների, որոնք  անցկացրել է «ClimateLaunchpad»-ի կողմից որակավորված մարզիչը։ Այնուհետև դասընթացները շարունակվել են 6 շաբաթ տևողությամբ:

Հոկտեմբերի 4-ին անց է կացվել Ազգային եզրափակիչը, որի ընթացքում ծրագրի մասնակից թիմերից 2-ը հնարավորություն են ստացել մասնակցելու նոյեմբերի 14-15-ին Ամստերդամում կայանալիք Մեծ Եզրափակչին:

Հայաստանից այդ հնարավորությունը վաստակած թիմերից մեկը Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմն է։