Կենսաջրածինը այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր, վերականգնվող էներգիայի աղբյուր է, ունի բարձր արդյունավետություն:
Ջրածնային վառելիքը՝ որպես էներգիայի աղբյուր, ունի բազմաթիվ առավելություններ.
- Չի արտադրում վնասակար արտանետումներ: Ջրածնի այրման ժամանակ չեն առաջանում վնասակար նյութեր: Ըստ էության, հիմնականում այն փոխազդում է թթվածնի հետ առանց այրման և անջատված էներգիան կարող է օգտագործվել էլեկտրականության առաջացման համար, որն էլ օգտագործվում է էլեկտրական շարժիչների աշխատանքի համար: Բացի այդ, այն այրման ժամանակ չի առաջացնում ածխածնի երկօքսիդ՝ ի տարբերություն նավթի և գազի այրման:
- Այն էկոլոգիապես մաքուր է: Ջրածինը տոքսիկ նյութ չէ, դրանով այն հանդիսանում է վառելիքի բացառիկ աղբյուր: Մյուսները, ինչպիսիք են միջուկային էներգիան, քարածուխը և բենզինը, կամ թունավոր են, կամ գտնվում են վտանգավոր վայրերում: Քանի որ ջրածինը վնասակար չէ շրջակա միջավայրի համար, կարող է օգտագործվել այնպիսի ճանապարհներով, որ վառելիքի այլ ձևերը չեն կարող համեմատվել նրա հետ:
- Այն արդյունավետ վառելիք է: Համեմատած դիզելի կամ բնական գազի հետ՝ ջրածինն ավելի արդյունավետ վառելիք է, քանի որ կարող է արտադրել ավելի շատ էներգիա (~142 կՋ/գ): Դա նշանակում է, որ եթե մեքենան աշխատում է ջրածնով, ապա այն կարող է գնալ ավելի երկար, քան նույն չափով լիցքավորված այլ վառելիքով: Ջրածնով սնուցվող վառելիքային էլեմենտները ունեն ավանդական այրման տեխնոլոգիաների հետ համեմատած 2.5-3 անգամ ավելի բարձր արդյունավետություն: Օրինակ, սովորական էլեկտրակայաններում սովարաբար առաջանում է էլեկտրականություն 33-35% արդյունավետությամբ: Ջրածնային վառելիքային էլեմենտները ունակ են առաջացնել էլեկտրականություն մինչև 65% արդյունավետությամբ: Բացի այդ, բենզինի շարժիչները սովորական ավտոմեքենաներում ոչ այդքան արդյունավետ են, ինչպես քիմիական էներգիայի փոխակերպումը այնպիսի էներգիայի, որը տեղաշարժում է փոխադրամիջոցը: Տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործում են ջրածնային վառելիքային էլեմենտներ և նաև օգտագործում են էլեկտրական շարժիչներ, ավելի արդյունավետ են, քանի որ նրանք կարող են օգտագործել վառելիքի էներգիայի 40-60%-ը: Արդյունքում վառելիքի ծախսը կրճատվում է ավելի քան 50%-ով:
- Վերականգնվող է: Ջրածինը կարող է անընդհատ արտադրվել, ի տարբերություն էներգիայի այլ չվերականգնվող աղբյուրների:
- Ջրածինը հեշտությամբ կարելի է տեղափոխել և բաշխել սպառողներին սովորական խողովակաշարով, որոնցով այսօր տեղափոխվում է բնական գազը:
Մեծածավալ ջրածնի արտադրության տարբեր մեթոդներ կան, որոնց մեծ մասը բարդ են և ծախսատար: Այդ պատճառով տարածում է ստանում կենսաբանական ճանապարհով ջրածնի ստացումը: Ջրածին կարող է արտադրվել բակտերիաների կողմից, մասնավորապես Escherichia coli-ի, որն ունակ է իրականացնել խառը խմորում և արտադրել կենսաջրածին:
Թեմային առնչվող հոդվածներ
Hakobyan, L., Gabrielyan, L., & Trchounian, A. (2018). Biohydrogen by Rhodobacter sphaeroides during photo-fermentation: Mixed vs. sole carbon sources enhance bacterial growth and H2 production. International Journal of Hydrogen Energy.